Հանգիստ ապրում էի մինչև էստեղ գալը, հիմա աշխատավարձս առաջվա ստացած գումարներիս 5-10% է կազմում․ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ օգոստոսի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ստանում է 429 հազար դրամ աշխատավարձ, որը, իր նախկինում ստացած գումարների 5-10 տոկոսն է կազմում։

Նրա խոսքով, ինքն եկել է աշխատելու քաղաքի համար, հակառակ դեպքում էլի կաներ իր նախկին աշխատանքը, ֆիլմեր, հոլովակներ կստեղծեր ու գումար կաշխատեր, էլի սիրված կլիներ, ժպիտ կպարգևեր ու ուրախություն կբերեր մարդկանց սրտերը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել