ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 31-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Թաթուլ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ հետ կանչել Բելգիայի Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի, ինչպես նաև Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից»:
Մեկ այլ որոշման համաձայն․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Աննա ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ նշանակել Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար (նստավայրը՝ Բրյուսել)»։