Կորոնավիրուսից 8 մարդ է մահացել, 111-ը՝ բուժվել

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39102 դեպք, որոնցից.

  • 29861-ն` առողջացած,
  • 762-ը` մահվան ելքով, (նոր դեպքերը 8-ն են)
  • 8251 այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 228–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 167095 թեստավորում։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 52 նոր դեպք և 111 առողջացած, կատարվել է 394 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 75 (կին), 72 (կին), 58 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 90 (տղամարդ) և 57 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել