ԿԳՄՍ նախարարությունը՝ «Աշխարհագրություն» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաների նոր չափորոշչի մասին

Նոր առարկայական չափորոշչի և օրինակելի ծրագրերի նախագծի համաձայն՝ աշխարհագրությունը ներկայացված է 7-12-րդ դասարաններում: Այն գործող առարկայական չափորոշչի և նոր չափորոշչի նախագծում տրված է «Աշխարհագրություն» (7-8-րդ, 10-12-րդ դասարաններ) և «Հայաստանի աշխարհագրություն» (9-րդ դասարան) ուսումնական առարկաներով:

«Աշխարհագրություն» ուսումնական առարկայի դասավանդումը 7-րդ դասարանից սկսելը պայմանավորված է Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի 31-րդ կետով: Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի համաձայն՝ աշխարհագրությունը ընդգրկվել է «Բնագիտություն, Տեխնոլոգիա, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա» (ԲՏՃՄ) ուսումնական բնագավառում:

6-րդ դասարանի «Աշխարհագրություն: Մայրցամաքներ, օվկիանոսներ» դասընթացի «Աշխարհագրական թաղանթ»-ին առնչվող բովանդակությունը հիմնական մասով և առավել մանրամասն ընդգրկված է 7-րդ դասարանի ծրագրում՝ առանձին թեմաների տեսքով: Մայրցամաքներին առնչվող որոշ բովանդակային բաղադրիչներ (օրինակ՝ բնական զոնաներ, օրգանական աշխարհ, կլիմայական առանձնահատկություններ և այլն), որոնք առավել արտահայտված են տարածաշրջանների տվյալ դասարանի ընդհանրական չափորոշչային և առանձնացված ծրագրային թեմատիկ վերջնարդյունքներում, շեշտադրվել են 8-րդ դասարանի համապատասխան թեմաների բովանդակության մեջ:

Գործող ծրագրերի չափորոշչային պահանջներից բեռնաթափվել է փաստական նյութի զգալի ծավալ, փոխարենը, ավելացվել են գործնական աշխատանքներ, թեմատիկ ուսումնասիրություններ, ուսումնական նախագծեր, ինչպես նաև աշխարհագրական արդի բովանդակություն՝ միջազգային հանրահայտ ծրագրերից (IB, AS and A Level Geography և այլն):

9-րդ դասարանի «Հայաստանի աշխարհագրություն» դասընթացը հիմնականում պահպանվել է, փոփոխվել է ՀՀ արդյունաբերության ճյուղային կառուցվածքի և ՀՀ վարչական մարզերի ներկայացման ձևաչափը:

Ավագ դպրոցում ուշադրություն է դարձվել աշխարհագրական կիրառական հմտությունների զարգացմանը և ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմանը՝ առանձին թեմաներ ուսումնասիրելիս:

Ստորև ներկայացված է աշխարհագրության գործող և առաջարկվող ծրագրերի կառուցվածքի և բովանդակության համեմատությունը, որն իրազեկման տեսանկյունից առավել ակնառու է դարձնում կատարված փոփոխությունները:

Գործող և առաջարկվող ծրագրերի համեմատություն

Գործող ծրագիր Առաջարկվող ծրագրեր
7-րդ դասարան (շաբաթական 2 ժամ)
ԲԱԺԻՆ I. Հասարակական աշխարհագրության ուսումնասիրման առարկան, խնդիրները և նշանակությունը (1 ժամ)
ԲԱԺԻՆ II. Աշխարհի քաղաքական բաժանումը (3 ժամ)
Թեմա 1. Աշխարհագրական քարտեզ (7 ժամ)
Թեմա 2. Երկրի մակերևույթի ձևավորումը: Համաշխարհային օվկիանոսի աշխարհագրական առանձնահատկությունները (7 ժամ)
ԲԱԺԻՆ III. Աշխարհի բնակչությունը (6 ժամ) Թեմա 5. Աշխարհի բնակչության աշխարհագրությունը (8 ժամ)
ԲԱԺԻՆ VI. Աշխարհի բնական պայմանները և ռեսուրսները (2 ժամ) Թեմա 6. Բնական պայմաններ և ռեսուրսներ. տեսակները, խմբերը (2 ժամ)
Թեմա 3. Եղանակ և կլիմա: Աշխարհագրական գոտիականություն և զոնայականություն (14 ժամ)
Թեմա 4. Աշխարհի քաղաքական բաժանումը (3 ժամ)
ԲԱԺԻՆ V. Համաշխարհային տնտեսություն (16 ժամ) Թեմա 7. Համաշխարհային տնտեսություն (18 ժամ)
Գործնական աշխատանք (1 ժամ) Գործնական աշխատանքներն ու թեմատիկ ուսումնասիրությունները ներառված են թեմաներում:
Պահուստային՝ 4 ժամ Պահուստային՝ 7 ժամ
Ընդամենը՝ 68 ժամ Ընդամենը՝ 68 ժամ
8-րդ դասարան (շաբաթական 2 ժամ)
ԲԱԺԻՆ I. Աշխարհի տարածաշրջաններ: Եվրասիա (23 ժամ) Թեմա 1. Աշխարհի տարածաշրջանները: Եվրոպա (19 ժամ)
Եվրոպա. ընդհանուր աշխարհագրական ակնարկ Եվրոպա: Եվրոպական Միություն
Արևլյան Եվրոպա Արևելյան Եվրոպա
Ռուսաստան Ռուսաստան
Հարավային Եվրոպա Հարավային Եվրոպա
Իտալիա
Արևմտյան Եվրոպա Արևմտյան Եվրոպա
Գերմանիա Գերմանիա
Ֆրանսիայի Հանրապետություն Ֆրանսիա
Հյուսիսային Եվրոպա Հյուսիսային Եվրոպա
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
Գործնական աշխատանք
Ասիա (23 ժամ) Թեմա 2. Ասիա (25 ժամ)
Հարավարևմտյան Ասիա Հարավարևմտյան Ասիա
Վրաստանի Հանրապետություն Վրաստան
Ադրբեջանի Հանրապետություն Ադրբեջան
Թուրքիայի Հանրապետություն Թուրքիա
Իրանի Իսլամական Հանրապետություն Իրան
Կենտրոնական Ասիա Կենտրոնական Ասիա
Հարավային Ասիա Հարավային Ասիա
Հնդկաստան
Հարավարևելյան Ասիա Հարավարևելյան Ասիա
Արևելյան Ասիա Արևելյան Ասիա
Չինաստան Չինաստան
Ճապոնիա Ճապոնիա
ԲԱԺԻՆ II. Աֆրիկա (3 ժամ) Թեմա 4. Աֆրիկա (4 ժամ)
Հարավաֆրիկյան Հանրապետություն
Գործնական աշխատանք
ԲԱԺԻՆ III. Ավստրալիա և Օվկիանիա Թեմա 5. Ավստրալիա և Օվկիանիա (2 ժամ)
ԲԱԺԻՆ VI. Ամերիկա (8 ժամ) Թեմա 3. Ամերիկա (7 ժամ)
Կանադա
Լատինական Ամերիկա Լատինական Ամերիկա
Բրազիլիա
Թեմա 6. Անտարկտիկա (2 ժամ)
Գործնական աշխատանքներն ու թեմատիկ ուսումնասիրությունները ներառված են թեմաներում:
Պահուստային՝ 9 ժամ Պահուստային՝ 9 ժամ
Ընդամենը՝ 68 ժամ Ընդամենը՝ 68 ժամ
9-րդ դասարան (շաբաթական 2 ժամ)
Թեմա 1. Հայկական լեռնաշխարհի բնությունը (7 ժամ) Թեմա 1. Հայկական լեռնաշխարհ (8 ժամ)
Թեմա 2. Հայաստանի Հանրապետություն: Ընդհանուր ակնարկ (2 ժամ) Թեմա 2. ՀՀ ընդհանուր բնութագիրը (2 ժամ)
Թեմա 3. Բնություն(14 ժամ) Թեմա 3. ՀՀ բնությունը (13 ժամ)
Թեմա 4. ՀՀ-ի բնակչություն (5 ժամ) Թեմա 4. ՀՀ բնակչությունը (8 ժամ)
Գործնական աշխատանք (1 ժամ)
Թեմա 5. ՀՀ տնտեսությունը ( 22 ժամ) Թեմա 5. ՀՀ տնտեսությունը (22 ժամ)
Թեմա 6. ՀՀ վարչական մարզերը (10 ժամ) Ուսումնական նախագիծ (ՀՀ վարչական մարզեր)
Թեմա 7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (3 ժամ) Թեմա 6. Արցախի Հանրապետություն (3 ժամ)
Գործնական աշխատանքներն ու թեմատիկ ուսումնասիրությունները ներառված են թեմաներում:
Պահուստային՝ 5 ժամ Պահուստային՝ 12 ժամ
Ընդամենը՝ 68 ժամ Ընդամենը՝ 68 ժամ
10-րդ դասարան (շաբաթական 2 ժամ)

I ԲԱԺԻՆ (16 ժամ)

Թեմա _ Աշխարհագրական հետազոտության մեթոդներ

Թեմա 1. Աշխարհագրության ներածություն և մեթոդներ: Քարտեզագրություն (12 ժամ)

II ԲԱԺԻՆ (24 ժամ):

Թեմա _ Երկրագնդի բնությունը: Աշխարհագրական թաղանթ

Թեմա 2. Երկրագունդ (10 ժամ)
Թեմա _ Աշխարհագրական թաղանթի ձևավորումը և զարգացումը Թեմա 3. Եղանակային և կլիմայական պայմաններ (4 ժամ)
Թեմա _ Աշխարհագրական թաղանթ. կառուցվածքը, հիմնական հատկանիշները և զարգացման օրինաչափությունները Թեմա 4. Գետային ջրաբանություն (5 ժամ)

III ԲԱԺԻՆ (12 ժամ)

Թեմա _ Աշխարհի քաղաքական բաժանումը

Թեմա 5. Աշխարհի քաղաքական բաժանումը (7 ժամ)
Թեմա _ Աշխարհի բնակչության աշխարհագրություն(13 ժամ) Թեմա 6. Աշխարհի բնակչությունը (11 ժամ)
Թեմա 7. Աշխարհի բնական պայմաններ և ռեսուրսներ (4 ժամ)
Գործնական աշխատանքներն ու թեմատիկ ուսումնասիրությունները ներառված են թեմաներում:
Պահուստային՝ 3 ժամ Պահուստային՝ 15 ժամ
Ընդամենը՝ 68 ժամ Ընդամենը՝ 68 ժամ
11-րդ դասարան(շաբաթական 1 ժամ)

I ԲԱԺԻՆ (14 ժամ)

Թեմա _ Համաշխարհային տնտեսություն

Թեմա 1. Համաշխարհային տնտեսություն (15 ժամ)

II ԲԱԺԻՆ (15 ժամ)

Թեմա _ Բնություն- հասարակություն հարաբերություններ

Թեմա 2. Հասարակություն-բնություն հարաբերություններ (12 ժամ)

III ԲԱԺԻՆ (5 ժամ)

Թեմա _ Համաշխարհային բնապահպանական ռազմավարությունը

Գործնական աշխատանքներն ու թեմատիկ ուսումնասիրությունները ներառված են թեմաներում:
Պահուստային՝ 0 ժամ Պահուստային՝ 7 ժամ
Ընդամենը՝ 34 ժամ Ընդամենը՝ 34 ժամ
12-րդ դասարան (շաբաթական 1 ժամ)

Թեմա 1. Աշխարհի ինքնատիպ տարածաշրջաններն ու երկրները

(9 ժամ)

Թեմա 1. Ինքնատիպ տարածաշրջաններ (5 ժամ)
Թեմա 2. Մարդկության համամոլորակային հիմնախնդիրները (8 ժամ) Թեմա 2. Մարդկության համամոլորակային հիմնախնդիրները եվ դրանց լուծման ուղիները (9 ժամ)
Թեմա 3. 10-12-րդ դասարանների Ընդհանուր աշխարհագրություն դասընթացի թեմատիկ կրկնություն (17 ժամ)
Գործնական աշխատանքներն ու թեմատիկ ուսումնասիրությունները ներառված են թեմաներում:
Պահուստային՝ 0 ժամ Պահուստային՝ 1 ժամ
Ընդամենը՝ 34 ժամ Ընդամենը՝ 15 ժամ

Ուսուցիչը պահուստային ժամաքանակը տնօրինում է առարկայական չափորորոշչային պահանջների իրականացման շրջանակում, որը նախատեսված է սովորողների գործնական, թեմատիկ և կիսամյակային, ինչպես նաև, դաշտային աշխատանքների և ուսումնական հետազոտությունների կատարման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել