Դիլիջանի թունելի լուսավորությունն ամբողջությամբ վերականգնվել է:
Այս մասին տեղեկացնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում վթարը վերացվել է:
Հիշեցնենք, որ ժամը 20.30-ի սահմաններում, սնուցող էլեկտրական լարերի վթարի հետևանքով թունելը կիսով չափ հոսանքազրկվել էր։
Հայցում ենք վարորդների ներողամտությունն ու մաղթում անվտանգ երթևեկություն։