Ստեղծման օրվանից ի վեր Արցախի ազատամարտիկների միությունը միշտ կանգնած է եղել արցախյան ազատամարտում հաղթանակ կերտածների թիկունքին և պարբերաբար իր նախաձեռնություններով փորձել է արժևորել ու գնահատել վերջիններիս հերոսական արարքը:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հերթական նախաձեռնությունը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին, որին ներկա էին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը: Այս անգամ Միության վարչության որոշմամբ արցախյան գոյապայքարում ունեցած զգալի ավանդի համար թվով 10 ազատամարտիկներ ստացել են <<ՆԻՎԱ>> մակնիշի ավտոմեքենա: