Այգեպարում հակառակորդի հրետակոծությունից վնասված տներից մի քանիսն արդեն վերականգնվել են

Այգեպար գյուղում հրետակոծված տներից մի քանիսն արդեն ամբողջությամբ վերականգնված են. մարզպետ Հայկ Չոբանյանը շրջել է գյուղում և ծանոթացել աշխատանքների ընթացքին:

Այս մասին տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից։

Հակառակորդի հրետակոծությունից ամենից շատ տուժած գյուղում՝ Այգեպարում, շարունակվում են վնասված տների վերանորոգման աշխատանքները:

Տների վերանորոգման հետ զուգահեռ նաև մեկնարկել է գյուղամիջյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները:

Մարզպետ Հայկ Չոբանյանը եղել է շինհրապարակներում, զրուցել քաղաքացիների հետ և գնահատել շինարարական աշխատանքների ընքացքը:

На изображении может находиться: 3 человека, люди стоят, дерево и на улице На изображении может находиться: 1 человек, стоит и солнечные очки На изображении может находиться: небо, дом, дерево, растение, гора, на улице и природа
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել