Խոշոր հրդեհ Մերգելյան ինստիտուտում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

Օգոստոսի 1-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մերգելյան ինստիտուտի ներսում գտնվող մեկհարկանի շինության տանիքում։

Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել  ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է 14։51-ին, մարվել` 15։21-ին։ Այրվել են երկաթյա իրերի արտադրամասի տանիքի փայտյա կառուցատարրերը (90 քմ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել