ՊԵԿ. զգալի նվազել է պետության պարտքը տնտեսավարող սուբյեկտների հանդեպ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պետության պարտքը տնտեսավարող սուբյեկտներին նվազել է 70 մլրդ դրամի շեմից՝ կազմելով 69,4 մլրդ դրամ: 

Կոմիտեն հայտնում է, որ այս ցուցանիշը դրական առումով ռեկորդային է վերջին տասնամյակների համար: Ընդ որում, իրական գերավճարը  (սահմանված կարգով հաշվարկվող հարկային պարտավորության գումարից ավելի վճարված գումար), ինչը տարիներ շարունակ եղել է բիզնեսի հիմնական դժգոհության թեման, կազմում է ընդամենը 6,6 մլրդ դրամ: Մնացած 62,8 մլրդ դրամը վերաբերում է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի դեբետային գումարներին, որոնք առաջացել են հարկային մարմին ներկայացված հաշվարկներում արտացոլված հաշվանցման ենթակա գումարներից: 

Համեմատության համար ներկայացվում է վերջին 3 տարիների տարվա սկզբի դրությամբ համադրելի տվյալները՝                                                                                                                                                                                                                                           Մլրդ դրամ

Ամսաթիվ Ընդամենը (իրական գերավճար և դեբետային գումար) Իրական գերավճար Դեբետային գումար
      01.01.2018թ. 274,1 126,6 147,5
  01.01.2019թ. 169,2 22,8 146,4
  01.01.2020թ. 79,6 8.9 70,7
    01.08.2020թ. 69,4 6,6 62,8

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել