Արդյո՞ք ճիշտ է այն լուրերը, որ երեկ դատավորների ընդհանուր ժողովում տեղի ունեցած ընտրությունները անցել են ԿԵՂԾԻՔՆԵՐՈՎ. Գ. Գյոզալյան

«Հարգելի սիրելիներս, արդյո՞ք ճիշտ է այն լուրերը, որ երեկ դատավորների ընդհանուր ժողովում տեղի ունեցած ընտրությունները անցել են ԿԵՂԾԻՔՆԵՐՈՎ, մասնավորապես ընտրող դատավորների և քվեատուփերում առկա քվեաթերթիկների միջև եղել է տարբերություն (քվեաթերթիկները շատ են եղել): Եթե դա այդպես է, ապա իմ սիրելի ԲԴԽ անդամներ ինչպե՞ս դա կբացատրեք: Ինչո՞ւ մինչ այս պահը քվեարկության արդյունքները տեղադրված չեն դատական համակարգի պաշտոնական կայքում:

Եթե պարզվեց, որ դատական համակարգի ընտրությունները անցել են կեղծիքով, ապա պատրաստ եմ ստանձնել յուրաքանչյուր այն դատավորի (ների) շահերի պաշտպանությունը, ովքեր կցանկանան դուրս գալ նախկին տրամաբանության շրջանակներից և օր առաջ առողջացնել իրենց իսկ համակարգը»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Գևորգ Գյոզալյանը` նշելով ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, ԲԴԽ անդամներ` Հայկ Հովհաննիսյանին և Գրիգոր Բեքմեզյանի ՖԲ անձնական հաշիվները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել