Երևանի քաղաքապետը պարգևատրել է իրավաբանական վարչության պետի պաշտոնակատարին

Հուլիսի 28-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կարգադրություն է ստորագրել, որի համաձայն պարգևատրվել է քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը։

Կարգադրության մեջ մասնավորապես ասվում է․

«1. Ղեկավարվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Մուրադյանի կողմից աշխատանքային և ծառայողական պարտականությունների բարեխիղճ ու բարձր որակով կատարելու հանգամանքը՝ խրախուսել դրամական պարգևատրմամբ 518000 /հինգ հարյուր տասնութ հազար/ դրամի չափով՝ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին:

2.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել