Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38841 դեպք, որոնցից.
- 29557-ն` առողջացած,
- 749-ը` մահվան ելքով, (նոր դեպքերը 11-ն են)
- 8307 այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 228–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 165656 թեստավորում։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 291 նոր դեպք և 560 առողջացած, կատարվել է 1920 թեստավորում։
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 60 (կին), 80 (կին), 69 (կին), 73 (կին), 54 (տղամարդ), 81 (կին), 73 (տղամարդ) և 41 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։