Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ չաշխատող անձի մայրության նպաստի նշանակման և վճարման դիմում ներկայացնելու համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է չաշխատող անձի մայրության նպաստի նշանակման և վճարման դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։

Այսպիսով, հարկավոր է՝

  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • ՀԾՀ՝ հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտի համարը),
  • անաշխատունակության թերթիկ,
  • պետք է գրել ազատ ոճով շարադրված հայտարարություն՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ՝ օրենքով սահմանված վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսանալու մասին, անհրաժեշտության դեպքում՝ շահառուի բանկային հաշվի համարը։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել