Մշտադիտարկում՝ օղակաձև զբոսայգու բացօթյա սրճարաններում

Այսօր ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները մշտադիտարկում և կրկնայցեր են անցկացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող օղակաձև զբոսայգու բացօթյա սրճարաններում:

Արդյունքները գոհացուցիչ են. խախտումներ հայտնաբերվել են միայն մեկ հանրային սննդի օբյեկտում, որտեղ աշխատակիցն առանց դիմակի է եղել և բացակայել է փակվող աղբամանը՝ նախատեսված օգտագործված դիմակների համար:

Կազմվել է արձանագրություն, որի հիմքով պարետատունը կորոշի անխուսափելի վարչական պատասխանատվության միջոցը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել