Փողոցում հրավառություն կատարած տղամարդը վարչական պատասխանատվության է ենթարկվել

Հուլիսի լույս 30-ի գիշերը ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում հրավառության տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ հրավառությունն անհանգստացրել է ամբողջ թաղամասին։

Հրապարակման հիման վրա ոստիկանության Նոր Նորքի, Քանաքեռ-Զեյթունի բաժինների, ինչպես և Երևան քաղաքի ռազմական ոստիկանության ծառայողները համատեղ միջոցառումներ են ձեռնարկել՝ պարզելով, որ Ծարավ Աղբյուրի փողոցում հրավառությունը կատարել է Արմավիրի մարզում բնակվող 58-ամյա մի տղամարդ։

Նա հայտնաբերվել ու ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Եվս մեկ անգամ պահանջում ենք, որ խստագույնս պահպանեք համակեցության կանոնները և գիշերային ժամերին չիրականացնեք հրավառություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել