Արմեն Ֆերոյանը՝ Փաստաբանների պալատի խորհրդի անդամ

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Նելլի Հարությունյանը հանրային ծառայության անցնելու կապակցությամբ 28.07.2020թ. գրավոր դիմում է ներկայացրել խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ:

Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատից։

ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության 16.4 կետի համաձայն փաստաբանների պալատի խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում այդ անդամի փոխարեն ներգրավվում է փաստաբանների պալատի խորհրդի անդամների վերջին ընտրության տվյալներով վարկանիշային հաջորդ առավել «կողմ» ձայներ ստացած փաստաբանը:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 31.07.2020թ. թիվ 145-Ա որոշմամբ արձանագրվել է, որ ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովի 12.02.2017թ. թիվ 2-Խ արձանագրության 5-րդ կետի համաձայն վարկանիշային հաջորդ առավել «կողմ» ձայներ ստացած և որպես ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ ներգրավվելու համաձայնություն ներկայացրած փաստաբան Արմեն Սամվելի Ֆերոյանը (197 ձայն, 39-րդ տող) 2020 թվականի օգոստոսի 1-ից (գրավոր համաձայնությունը ներկայացնելու հաջորդ օրվանից) համարվում է ներգրավված ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կազմում Նելլի Հարությունյանի փոխարեն` վերջինիս լիազորությունների համար սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածով:

ՀՀ փաստաբանների պալատը շնորհակալություն է հայտնում փաստաբան Նելլի Հարությունյանին՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդում ծավալած արդյունավետ գործունեության համար։

Փաստաբանների պալատի նախագահի որոշումը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել