Խորը ցավով հայտնում ենք, որ 41 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է փորձառու մասնագետ և պատասխանատու աշխատակից ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 9 բաժնի պետ Ռաֆաել Գյուլասարյանը: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:
Նա կարևոր ներդրում է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի գործունեության մեջ: Նշենք, որ Ռաֆայել Գյուլասարյանի մոտ հաստատվել էր կորոնավիրուս հիվանդություն:
ՊԵԿ անձնակազմը ցավակցում է Ռաֆաել Գյուլասարյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։