Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել, որումա սվում է․
«Դեռևս 2018թ. աշնանը դատական հայց էի ներկայացրել Politik.am կայքի դեմ զրպարտության համար: Առաջին ատյանի դատարանը բավարարել էր հայցը, որով, բացի զրպարտություն համարվող փաստացի տվյալների հրապարակայնորեն հերքումից, պահանջել էի նաև փոխհատուցում:
Ինչպես նախապես խոստացել էի, ամբողջ դրամական փոխհատուցումը` 1 մլն դրամ, ուղղել եմ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող երկու ուսանողների ուսման վարձի վճարմանը:
ԶԼՄ-ների դերը ժողովրդավարական հասարակության կերտման և ամրապնդման գործում առանցքային է։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր անգամ պայքարելով զրպարտության ու ֆեյք նյուզի դեմ, ինչպես նաև կրթության զարգացման միջոցով մենք նպաստելու ենք արհեստավարժ և անաչառ լրագրության ավանդույթների կայացմանը»։