Օգոստոսից 2-ից 8-ը Մոսկվայից չարտերային թռիչքներ կիրականացվեն դեպի Երևան և Գյումրի

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան և Գյումրի նախատեսված չարտերային չվերթների ժամանակացույցը։

Ըստ այդմ, օգոստոսի 2-ին, ժամը 10:00-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Nord Star» ընկերությունը կիրականացնի Մոսկվա–Երևան չվերթը:

Օգոստոսի 3-ին, ժամը 11:00-ին նույն ընկերությունը նույն վայրից կիրականացնի Մոսկվա-Գյումրի չվերթը:

Օգոստոսի 4-ին, ժամը 18:00-ին «Red Wings» ընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացնի Մոսկվա- երևան չվերթը:

Օգոստոսի 5-ին, ժամը 11:00-ին «Nord Star» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Գյումրի չարտերային թռիչքը:

Օգոստոսի 6-ին, ժամը 18:00-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Red Wings» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան չվերթը:

Եվս մեկ չարտերային թռիչք «Nord Star»-ը դեպի Երևան «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացնի օգոստոսի 8-ին, ժամը 10:00-ին:

Ըստ դեսպանության, չվերթների տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից, սկսած՝ հուլիսի 31–ից: Տոմսարկղերի աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն։

Տոմսի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի է։ Չվերթների հետ կապված բոլոր հարցերով պետք է դիմել նշված ավիաընկերություններին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել