ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցները այսօր շարունակել են ուժեղացված վերահսկողությունը մայրաքաղաքի ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Վերահսկողությանը զուգահեռ տեսչական մարմնի աշխատակիցները հաստատությունների տնօրեններին տրամադրում են նաև խորհրդատվություն և անհրաժեշտ ցուցումներ՝ հակահամաճարակային կանոնների պահպանման ու ապահովման ուղղությամբ:
ՀՀ կրթության տեսչական մարմնի ընդհանուր դիտարկումները փաստում են, որ հաստատություններում սկսել են առավել հետևողական մոտեցում ցուցաբերել ՀՀ պարետի սահմանած նորմերի կատարման նկատմամբ: Կրթության տեսչական մարմինը հորդորում է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները, իսկ նոր կորոնավիրուսային (COVID-19) իրավիճակով պայմանավորված վերահսկողությունը շարունակվում է: