Ինչպես հայտնել էինք օրեր առաջ, ադրբեջանական հաքերային հարձակման էր ենթարկվել։
Տեղեկավության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն այս մասին նշում է․
«car.am կայքը մի քանի օր առաջ ադրբեջանական հաքերները կոտրել էին։ Պարզվեց, նաեւ տարել են հաշիվների տվյալները. էլ փոստ եւ գաղտնաբառ։ Եվ դա ցանցում կախել են, ինչը հայտնաբերեց Ռուբեն Մուրադյանը։
Ուշադրություն․ Եթե կայքում գրանցված եք եղել եւ այնտեղի գաղտնաբառը այլ տեղերում էլ եք օգտագործել, ապա այդ այլ տեղերում շտապ փոխեք գաղտնաբառերը»։