ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Պետական բյուջեի միջոցներով ձեռքբերված 21 ամենագնաց շտապօգնության մեքենաները առաջիկայում կբաշխվեն Շտապօգնության մարզային ծառայություններին՝ դժվարանցանելի տեղանքներում եւ ձմռան պայմաններում քաղաքացիների պատշաճ շտապ բուժօգնությունը ապահովելու համար»: