«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 30-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 15 փողոցի թիվ 5 և 9 բազմաբնակարան շենքերի, ժամը 10․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի, ժամը 09․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի գազասպառողների գազամատակարարումը։