Մենք չգիտենք, թե ինչպես եք դուք հայտնվել Կառավարության տեսադաշտում, և լավ կլիներ ձեր այս գրառման փոխարեն պատմեիք այդ մասին․ Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ դիմելով «ընկերներին, բարեկամներին և համակիրներին» և արձագանքել իր թեկնածության շուրջ հնչած կարծիքներին. «Ինձ ճանաչող յուրաքանչյուր անձ ծանոթ է իմ մասնագիտական, բարոյական և մարդկային որակներին: Խնդրում եմ չմասնակցել ֆեյսբուքյան «պատերազմներին», որևէ մեկին որևէ բան ապացուցելու անհրաժեշտություն չկա»: Ապա ՍԴ դատավորի թեկնածուն որակավորել և տեսակավորել է դրանց հեղինակներին, «քանի որ ակնհայտ են այդ հրապարակումներն իրականացրած անձանց նեղ անձնական , հատվածական և խմբային շահերը, հայտնի են այդպիսի հրապարակումների հեղինակների մասնագիտական հատկանիշներն ու բարոյական կերպարը»:

Հարգելի Վահրամ Ավետիսյան, սա, մեղմ ասած, անհանդուրժող վերաբերմունք է հնչած կարծիքների վերաբերյալ: Կարծիքները պետք է հնչեն նախ, այնպես չէ որ դուք հանրային մեծ ճանաչում ունեք և հաստատ, բացի ձեր միջավայրից, հանրությանը որևէ բան ապացուցելու անհրաժեշտությունը ունեք: Դուք ավելի շատ հայտնի եք որպես Վճռաբեկ Դատարանի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի որդի: Օրինակ, ես համաձայն եմ հնչած կարծիքներից առնվազն մեկի հետ, որ որպես ՍԴ դատավորի թեկնածուի ձեր առաջադրման գործընթացը թափանցիկ չի եղել: Մենք չգիտենք, թե ինչպես եք դուք հայտնվել Կառավարության տեսադաշտում, և լավ կլիներ ձեր այս գրառման փոխարեն պատմեիք այդ մասին: Ինչպես դուք եք գրել, սովորենք ապրել ժողովրդավարական պետությունում: Հուսով եմ, ես ևս իմ այս կարծիքով չեմ հայտնվի հատվածական կամ խմբային շահերով առաջնորդվող անձանց շարքում»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել