Երևան քաղաքում՝
Հուլիսի 25-ին ցերեկը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-ին՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-22մ/վրկ:

Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 25-ի ցերեկը, 26-29-ին գիշերը և երեկոյան առանձին շրջաններում, 30-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-27-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 29-30-ին նույնքանով կնվազի։
