Այսօր վճարված հարկը՝ վաղվա կառուցված ճանապարհն է. Էդուարդ Աղաջանյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Այսօր վճարված հարկը՝ վաղվա կառուցված ճանապարհն է:

Երկարատև քննարկումներից հետո տեղի ունեցավ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ամփոփիչ նիստը:

Կարգավորումների նպատակն է աստիճանական կարգով, խրախուսման ճանապարհով անցնել անկանխիկ դրամաշրջանառության՝ վերջնանպատակ ունենալով թափանցիկ և հաշվետու ֆինանսական հոսքեր:

Ավելի պատկերավոր լինելու համար ասեմ, որ ըստ ֆինանսների նախարարության հաշվարկների երկարաժամկետ կտրվածքով կանխիկի 10%-ի կրճատումը կապահովի ՀՆԱ-ի 0.03% աճ:

Նախագիծը վերջնականացված շուտով կդրվի հանրային քննարկմանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել