14 ֆուտբոլիստ հեռացել է Երևանի «Արարատ»-ից

14 ֆուտբոլիստ հեռացել է Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբից, տեղեկացրել է ակումբի մամուլի ծառայությունը։ «ՖԱ «Արարատի» մի շարք ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետներն ավարտվել են:

«Ակումբը լքել են Կոելո Վիեյրա Վիկտոր Հուգոն, Սանտոս Դաս Նևես Խամեսը, Իգոր Գաբրիել Ագուիարը, Ռաֆայել Էնրիկեն, Պավել Ստեպանեցը, Դավիդ Դավիդյանը, Թոմաս Ֆիբելը, Դմիտրի Ռիժովը,Զուրաբի Արզիանին, Արունա Լուկմանը, Օսենի Գանիյու Բոլաջին, Վեսլեն Ժունիորը, Կոնստանտին Մորոզովը և Դենիս Դեդեչկոն:

Ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում»,- ասվում է հաղորդագրությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել