Քաղաքում լեդ-լուսավորության էներգախնայող համակարգ է անցկացվում։
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոնսակ Հակոբ Կարապետյանը։
«Սա Թումանյան փողոցն է, Դավթաշենում, Աջափնյակում եւ Նուբարաշենում հիմնականում ավարտվել է ծրագիրը։ Սա ե՛ւ էներգիա է խնայում, ե՛ւ համայնքի գումարները։
Բայց այն, ինչ ուշադրություն է գրավում՝ տարածքի կահավորման կոկիկությունն է՝ առանձնացված գոտիներով եւ ծանուցող թերթիկներով։ Սա կարող է արտաքին աշխատանքի կազմակերպման օրինակելի ձեւ լինել։
Ծրագիրն իրագործվում է ԵՄ եւ E5P-ի հետ համագործակցությամբ։
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Ծրագրի շրջանակում բոլոր մալուխները անցկացվում են գետնի տակ։ Նկարներում երեւացող փորվածքները հենց դրա համար են»։