Հուլիսի 20-ին ոստիկանության Վաղարշապատի ծառայողները Հովտամեջ գյուղի տներից մեկի բակում նկատել են կանեփի կանաչ բույսեր։ Բացատրական աշխատանքի շնորհիվ 72-ամյա տանտերը իր ջերմատնից ոստիկաններին է ներկայացրել կանեփի նմանվող բույսեր՝ ցողուններն առանձնացված վիճակում։
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։
Ըստ տանտիրոջ` հայտնաբերված կանեփն ինքն է աճեցրել` թմրանյութ պատրաստելու և օգտագործելու համար։
Հուլիսի 22-ին, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Վաղարշապատի ոստիկաններն այցելել են Վարդան Մամիկոնյան փողոցի տներից մեկն ու բակում հայտնաբերել 70 կգ քաշով կանեփի բույսեր։ Բացի այդ, տանտերը ոստիկաններին ներկայացրել է շուրջ 70 գրամ քաշով մարիխուանա թմրամիջոցի նմանվող չորացված, մանրացված զանգված։
Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է՝ իր օգտագործման համար։
Երկու դեպքով էլ նշանակվել է փորձաքննություն։Նախապատրաստվում են նյութեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: