Ռազմական համալսարանում տեղի է ունեցել 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական արարողությունը

Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ռազմաուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ ապագա սպաներին շնորհավորել և անվտանգ ծառայություն է մաղթել Ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խ. Խաչատրյանը:

Ավարտական փաստաթղթերի հետ շրջանավարտներին հանձնվել են սպայական դաշույններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել