ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրներից 3-ը Ստեփանակերտ քաղաքից են, նախկինում հաստատված դեպքի շրջանակից: 1 դեպք էլ հայտնաբերվել է Ասկերանի շրջանի Իվանյանի համայնքի բնակչի մոտ:
Ժամը 13-ի դրությամբ, 3 հիվանդի առողջական վիճակը գնահատվում է ծանր, 8-ինը՝ միջին ծանրության
Ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 187 մարդու մոտ, որից 144-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 43, ընդհանուր մեկուսացված է 76 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 173 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 4 216 փորձանմուշի հետազոտություն: