Էդուարդ Աղաջանյանի նախագահությամբ կայացել է ՀՀ-ում առկա վտանգավոր քիմիական նյութերի կառավարմանը նվիրված նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնում է, որ այսօր՝ հուլիսի 23-ին, իր նախագահությամբ կայացել է ՀՀ-ում առկա վտանգավոր քիմիական նյութերի կառավարմանը նվիրված նիստը:

«Նիստի ընթացքում պետական և համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ եկանք պայմանավորվածության, որ պետք է խնդրի կարգավորման նպատակով ներկայացվի տեխնիկական լուծումներ և այդ լուծումների ֆինանսական գնահատականները:

Միաժամանակ ընդգծեցի գործընթացը հնարավորինս ներառական դարձնելու կարևորությունը՝ գիտական, կառավարչական, բնապահպանական, միջազգային փորձագիտական և այլ հանրույթների ներգրավման ճանապարհով:

Գործընթացը իրականացնելիս անհրաժեշտ է առաջնորդվել անվտանգային, առողջապահական, բնապահպանական, կայուն զարգացման սկզբունքների համադրման հրամայականով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել