Եվ հենց աշնանը նա չարաշահեց Լյուսայի և Լուսիկի վստահությունը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն ունեցող Խաչատուր Վ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս 2007 թվականի աշնանը վստահությունը չարաշահելու եղանակով, Լյուսա Գ.-ից և Լուսիկ Ս.-ից ստացել է գումար, և խաբեությամբ հափշտակել է այն` պատճառելով նրանց խոշոր չափերի հասնող նյութական վնաս:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Գործով մեղադրանքը դատարանում պաշտպանվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել