Կորոնավիրուսի նոր 271 դեպք է գրանցվել, 12 մահ, ևս 6 մահ՝ այլ պատճառով

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 35252 դեպք, որոնցից.

  • 24206-ն` առողջացած,
  • 662-ը` մահվան ելքով, (նոր դեպքերը 12-ն են)
  • 10171 այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 215–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 6-ն են)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 148180 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 271 նոր դեպք և 704 առողջացած, կատարվել է 1072 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են,  որ պացիենտները եղել են 75 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (կին), 65 (տղամարդ), 83 (տղամարդ), 92 (կին), 94 (կին), 85 (կին), 83 (կին), 80 (տղամարդ), 63 (տղամարդ) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել