Հակակոռուպցիոն ծրագրում երիտասարդների մասնակցությունը կարևորում են նաև ուսուցիչները

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչները 2020 թվականի հուլիսի 14-ին, 15-ին, 17-ին, և հուլիսի 20-ին առցանց սեմինարներ իրականացրեց Վանաձորի թիվ 10, 11, 17 ավագ դպրոցների և Վանաձորի պետական համալսարանի հենակետային վարժարանի աշակերտների համար:

Իրազեկման սեմինարին ողջույնի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի Լոռու մարզային մասնաճյուղի համակարգող իրավաբան՝ Զարինե Հովհաննիսյանը, ով խրախուսեց մասնակիցներին իրենց մասնակցությունը ունենալ ծրագրին՝ հակակոռուպցիոն գիտելիքներ ձեռք բերելու նպատակով:

Սեմինարի ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Մարիամ Զաքարյանը մանրամասն ներկայացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը, պատասխանեց մասնակիցների հարցերին:

Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի հետ կազմակերպված հանդիպմանը ներկա էր նաև  ուսուցչուհի Լալա Միրզոյանը, ով ողջունեց ծրագրի իրականացումը և իր հարցերն ուղղեց ծրագրի կազմակերպիչներին: 

Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցի հետ կազմակերպված հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ նաև դպրոցի ուսուցչուհի Արաքսյա Պետրոսյանը, ով նույնպես ողջունեց ծրագրի իրականացումը՝ նշելով աշակերտների մասնակցության կարևորությունը:

Մասնակից աշակերտներին հիմնականում հետաքրքրում էր ծրագրին դիմելու կարգը, իրականացման ժամկետները, ուսուցման մեխանիզմները:

Իրազեկման սեմինարներին մասնակցեցին մեկ տասնյակից ավելի աշակերտներ: Հիշեցնենք, որ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել