Վաղը այս ժամերին Հայաստանում առկա արևադարձային տաք և չոր օդային զանգվածները կփոխարինվեն սևծովյան սառը և խոնավ հոսանքներով։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Հիշեցնենք, որ վերջին օրերին Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում գրանցվել է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը հասել է +39…+41 աստիճանի։