Սոցիալական հարթակում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները բնակչությանը տարհանման կոչեր են անում։
ԱԻՆ-ից հայտնում են, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։ ԱԻՆ-ը շարունակում է արդյունավետ և սերտորեն համագործակցել ԶՈՒ-ի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։
«Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից»,-նշված է հայտարարության մեջ։