Հուլիսի 21-22-ի չվերթերի ժամանակացույցը

Քաղավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ հուլիսի 21-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում՝ ժամը 03:20-ին, մեկնում՝ ժամը 04:20-ին):

Հուլիսի 21-ին կիրականացվի Բեյրութ-Երևան-Բեյրութ չվերթը Middle East ավիաընկերության կողմից (ժամանում՝ ժամը 09:50-ին, մեկնում՝ ժամը 10։50-ին)։

Հուլիսի 21-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (ժամանում՝ ժամը 22։30-ին)։

Հուլիսի 22-ին կիրականացվի Մինսկ-Երևան֊Մինսկ չվերթը Belavia ընկերության կողմից (ժամանում՝ 02:45-ին, մեկնում՝ ժամը 03։45-ին):

Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել