87-ամյա մորը կացնահարել էր, մարմինը մասնատել ու այրել․ ոստիկանություն

Հուլիսի 19-ին ոստիկանության Բազումի բաժնում տեղեկություն ստացվեց, որ Վանաձորի Ներսիսյան թաղամասի թիվ 6 շենքի բնակարաններից մեկում որդին սպանել է մորը: Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի տարբեր հատվածներում արնանման հետքեր հայտնաբերեց։

Այս մասին հյատնում են ոստիկանությունից։

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով պարզվեց, որ 87-ամյա տանտիրուհուն սպանել էր 58-ամյա որդին, որը նախկինում 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել՝ սպանության, խուլիգանության և ապօրինի զենք պահելու մեղադրանքով: Պատժի կրումից ազատվել էր 2018 թվականին:

Տղամարդը ոստիկաններին հայտնեց, որ երկու օր առաջ մորը սպանել էր կացնով, ապա մարմինը դանակով մասնատել, լցրել էր պոլիէթիլենային պարկի մեջ, նետել աղբանոցն ու այրել։

Փաստի առթիվ սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ թաղամասի աղբամաններից մեկում հայտնաբերվել են տարեց կնոջ այրված մարմնամասերը։

Հանցագործության գործիք կացինը հայտնաբերվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Տղամարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել