«Ֆուդ սիթի-»ի ֆեյսբուքյան էջի վարկանիշն արդեն իջել է 1,9. հաճախորդները բողոքում են հայկական ծիրանի բացակայությունից

«Ֆուդ սիթի»-ի ֆեյսբուքյան էջի վարկանիշն արդեն իջել է 1,9։ Հաճախորդները դժգոհում են, որ սուպերմարկետում հայկական ծիրան չկա։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը՝ նշելով, որ բացասական Review-ներն այնքան շատ են, որ էջի համակարգը կախել է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից հուլիսի 16-ի գիշերը հանել էին հայկական ապրանքներով բեռնված ֆուռերը. որոշ մատակարարներ ահազանգում էին, որ մթերքն արդեն փչացել է: Կասկածներ կան, որ այդ ամենի հետ կարող են կապ ունենալ ադրբեջանցիները: Նշվում է, որ շուկայի սեփականատերն արմատներով ադրբեջանցի է: Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ուսաստանաբնակ հայերը մոբիլիզացվել, տասնյակ կիլոմետրեր կտրել, հասել և գնել են Մոսկվայի մեծածախ «Ֆուդ Սիթի» շուկայից դուրս հանված ֆուռերում եղած ամբողջ հայկական ծիրանը:

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը դիմել է ոստիկանություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել