ԿԳՄՍ նախարարությունը  պարետատուն է ներկայացրել գրադարանների և թանգարանների վերաբացման մոդելային լուծումներ

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նախարարությունը  պարետատուն է ներկայացրել գրադարանների և թանգարանների վերաբացման մոդելային լուծումներ․

«COVID-19 համաճարակով պայմանավորված իրավիճակը ստիպել է վերանայել գործունեության ավանդական ձևերը՝ կյանքի բազմաթիվ բնագավառներում:

Բոլոր երկրներում սկսվել է օգտագործվել ներկա պայմանները լավագույնս բնութագրող նոր նորմալ եզրույթը, որը չի թողնում այլ տարբերակ, քան առօրյա աշխատանքում կիրառել նոր գործիքակազմ և նոր աշխատանքային մշակույթ:

Նոր պայմաններում հանրության առաջ վերաբացվելու պատրաստակամությունն ու պատասխանատվությունը գիտակցում են մշակութային բոլոր հաստատությունները:

Այս համատեքստում, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ ենթակայությամբ գործող գրադարանների, թանգարանների ղեկավարների, մասնագիտական շրջանակների և գործընկեր կառույցների հետ քննարկել են մի շարք հարցեր՝ առաջիկա քայլերի և գործունեության նոր քաղաքականության վերաբերյալ:

Հաշվի առնելով հանրային կյանքում մշակութային կյանքի երկարաժամկետ դադարի սոցիալ-հոգեբանական և տնտեսական հետևանքները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարետատուն է ներկայացրել գրադարանների և թանգարանների վերաբացման մոդելային լուծումներ ՝ մշակութային հաստատությունները դիտարկելով որպես սթրեսի հաղթահարման և հանրային առողջության կաննոնների պահպանման օրինակելի տարածք»,-նշվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել