Այսօր խաղաղ օր է եղել Տավուշում, բնակավայրերը հրետակոծության չեն ենթարկվել, բնակիչները հնարավորություն են ունեցել վերադառնալ իրենց աշխատանքներին։ Այս մասին ասաց Տավուշի մարզետ Հայկ Չոբանյանն այսօր՝ հուլիսի 18-ին, Իջևանի ինֆոկենտրոնում, ճեպազրույցի ժամանակ:
«Դա հնարավորություն է տվել երեկ, թեկուզ ռիսկային իրավիճակում իրականացնել ենթակառուցվածքների վերանորոգումները, ջրագծերի, ոռոգման համակարգերի վերականգնումները»,-նշեց Հայկ Չոբանյանը՝ նշելով, որ կատարվել է նաև հրետակոծության հետևանքով վնասների գույքագրումը։
Մանրամասները՝ տեսանյութում