Կորոնավիրուսի նոր դեպքերը 461-ն են, մահերը՝ 11-ը

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34462 դեպք, որոնցից.

  • 21123-ն` առողջացած,
  • 631-ը` մահվան ելքով,
  • 10507 այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 201–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 4-ն են)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 145083 թեստավորում:

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 53 (կին), 53 (կին), 68 (տղամարդ), 88 (տղամարդ), 64 (կին), 74 (կին), 59 (կին), 62 (տղամարդ), 92 (կին), 69 (տղամարդ) և 81 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 461 նոր դեպք և 631 առողջացած։ Կատարվել է 1969 թեստ։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 34001, որից 22492-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 10692-ը, մահվան ելքով դեպքերը՝ 620-ը, մահվան ելքով դեպքերը՝ այլ պատճառով՝ 197-ը, կատարվել է՝ 143114 թեստավորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել