Ամբողջ օրն իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։ Քիչ կրակոցները հիմնականում եղել են հրաձգային զենքերից:
Զորքերի և հրամանատարության մարտական ոգին բարձր է, լիովին տիրապետում են իրավիճակին, վերահսկում են հակառակորդի բոլոր ոտնձգությունները, շարժերը։
Համեմատաբար խաղաղ պայմաններում բնակիչները կարողացել են վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին, որքանով դա հնարավոր է: Սկսվել են տների վերականգնման աշխատանքները:
Առաջնահերթ վերականգնվում են այն տները, որոնք նախագծային երկար ընթացք չեն պահանջում և հնարավոր է արագ կարգի բերել։
Աշխատանքները սկսված են, շինանյութերի մատակարարում է կատարվել, մասնավորապես աշխատանքները շատ ակտիվ իրականացվում են Այգեպար գյուղում, վաղն աշխատանքները կսկսվեն Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: