Արման Թաթոյանը՝ Ադրբեջանի կողմից գերեվարված Նարեկ Սարդարյանի մասին

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարել, որում ասվում է․

«Հայաստանի Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի հարցով այսօր ևս խոսել եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոի հետ։

Հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը, ինչպես նաև հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ պայմանավորվածությունը՝ մանրամասներ ներկայացնել չեմ կարող, սակայն մենք կշարունակենք կապ պահպանել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեր գործընկերների հետ։

Բացի այդ, ինչպես ես անձամբ, այնպես էլ իմ իրավասու ներկայացուցիչը մշտական կապի մեջ ենք նաև Նարեկ Սարդարյանի ընտանիքի հետ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել