Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր ընտրվեց Դիանա Գալոյանը։
Այսօր՝ հուլիսի 17-ին անցկացված ռեկտորի մրցույթի խորհրդի նիստում ընտրված հաշվիչ հանձնաժողովն արձանագրեց, որ խորհրդի 32 անդամից մրցութին ներկա են եղել 27-ը, քվեաթերէիկ ստացել են 26-ը։
Ռեկտորի հավակնորդների միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ․
- Դիանա Գալոյան – 22 կողմ,
- Սերյոժա Մարտիրոսյան – 1 կողմ,
- Բոլորին դեմ – 3
- Անվավեր 0 քվեաթերթիկ։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր է ճանաչել Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ժամանակատվոր պաշտոնակատար Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը: