Իրավաբանների հայկական ասոցիացիան նախաձեռնել է երիտասարդության հակակոռուպցիոն կրթության նոր ծրագիր:
Նախագծի շրջանակներում oգոստոսի 1-ից գործարկվելու է հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակ, որի միջոցով երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ավելի քան 100 մասնակից հնարավորություն կստանա զարգացնելու կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի իրենց գիտելիքներն ու իրազեկության մակարդակը` հաշվի առնելով նաեւ COVID19-ով պայմանավորված իրավիճակն ու պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները:
Մանրամասներ իմանալու համար կարող եք միանալ հուլիսի 27-ին, ժամը 16:00-ի անցկացվելիք առցանց իրազեկման սեմինարին՝ հետևյալ հղմամբ՝ սեղմելով այստեղ, ինչից հետո էլեկտրոնային փոստով կստանաք հանդիպման հղումը և ծածկագիրը:
Հավելենք նաև, որ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ: