Երանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էկատարել, որում ասվում է․
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Երեւանցիների անունից հայտնեցի, որ ամեն հնարավոր միջոցներով կանգնած ենք Տավուշի սահմանապահ ժողովրդի կողքին:
Մասնավորապես, պարոն մարզպետի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ Երեւանի համայնքային միջոցներով կվերանորոգենք հակառակորդի հրետանային կրակից վնասված Այգեպարի մանկապարտեզը:
Լուսանկարում. Այգեպարի մանկապարտեզը՝ հրետակոծությունից առաջ»։

