ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 7-ին հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն․
- Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Արտաշի Տոնոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում,
- 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ժիրայր Համլետի Պողոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում,
- 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Սուրենի Փիլոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Լուսանկարում՝ ձախից աջ՝ Արտակ Տոնոյան, Անդրանիկ Փիլոյան, Համլետ Պողոսյան