Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանն այսօր՝ հուլիսի 15-ին, Իջևանի ինֆոկենտրոնից ներկայացնում է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը։
Լարգրողների հարցին ի պատասխան, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այժմ Հայաստանի բուժհաստատություններում բուժում է ստանում 10 զինծառայող։ Նրանցից 5-ը թեթև վնասվածքներ ունեն և հանրավոր է, որ հենց այսօր էլ դուրս գրվեն և շարունակեն իրենց ծառայությունը։
Ավելի ուշ, Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ մեր զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն այս մասին հայտնում է․
«Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։
Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։
Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։
Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։
Առողջություն և շուտափույթ ապաքինում տղաներին, իսկ զինվորական բժիշկները, իրոք, պատվով են կրում իրենց վեհ կոչումը»։
Մանրամասները՝ տեսանյութում